Վերականգնվել է Շահումյանի համայնքային կենտրոնի շենքը

PanARMENIAN.Net - Շահումյանում նշել են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆՄԶԳ) կողմից ֆինանսավորվող, Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և «Շեն» ԲՀԿ-ի կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ներքո (ՓԵՎԾ) համայնքային կենտրոնի վերանորոգնման ավարտը:

Համայնքային կենտրոնը, որը տեղակայված է հինգհարկանի բնակելի շենքի առաջին հարկում, կառուցվել է 1978 թվականին: Կենտրոնը գլխավորապես տուժել էր 1988 թվականի երկրաշարժից, որից հետո չէր օգտագործվել ավելի քան 20 տարի և հիմնովին վերանորոգման կարիք ուներ: Վերանորոգված տարածքի մակերեսը կազմում է 180 մ2: Այժմ համայնքային կենտրոնը պատրաստ է շահագործման և կենտրոնում տեղակայվելու են գրադարան, շախմատի և համակարգչային դասարաններ, ժամանցի սենյակ և կենտրոնի վարչական սենյակը:

«Այս վերանորոգումը հնարավորություն կտա համայնքին օգտվելու ինտերնետից, գրադարանից, շախմատի և ժամանցի սենյակներից, որպես ազատ ժամանակի որակյալ կազմկերպում»,-շեշտել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման կենտրոնի բացման իր խոսքում:

Շահումյանի համայնքային կենտրոնի վերանորոգման ծրագրից բացի ԱՄՆՄԶԳ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը ներառում են Հաղպատի մանկապարտեզի, Այրումի գազամատակարարման համակարգի, ինչպես նաև Լեռնանցք, Արծնի և Լոռի Բերդ համայնքների ջրամատակարարման համակարգերի վերանորոգմները ծրագրերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---