ԱՊՀ երկների GTUG խմբերի Chrome հաքաթոնին Երևանը ներկայացրեց 2 նախագիծ

ԱՊՀ երկների GTUG խմբերի Chrome հաքաթոնին Երևանը ներկայացրեց 2 նախագիծ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստան խմբի (Google technology User Group Armenia) նախաձեռնությամբ Երևանը մասնակցեց ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր երկօրյա Chrome հաքաթոնին։ Հաքաթոնների նպատակն է միավորել մարդկանց ինչ-որ մի բան զարգացնելու, մշակելու և բարելավելու նպատակով։

GTUG Հայաստան խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ հաքաթոնն ունեցավ 7 մասնակից, որոնք ներկայացրեցին 2 նախագիծ։

«Մասնակիցները ստեղծեցին Chrome բրաուզերի 2 հավելում (extension)։ Դրանցից մեկի շնորհիվ հնարավոր է այն հասցեները, որը որ այցելում եք, սակայն տվյալ պահին ժամանակ չունեք կարդալու՝ նշել հետագայում կարդալու համար։ Հավելումը պարբերաբար հիշեցնում է, որ կարդալու հասցե ունեք, իսկ կարդալուց հետո այն նշվում է որպես ընթերցված։ Իսկ մյուս հավելումը կոչվում է “Easy translate”: Այն թույլ է տալիս էջում նշել ցանկացած բառ կամ տեքստ և տեսնել թարգմանությունը՝ ռուսերենից անգլերեն կամ հակառակը։ Իր մեջ ներառում է երկու բառարան՝ Google Translate և Lingvo»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Վարդան Գրիգորյանի խոսքով՝ այս երկու հավելումները մեկ ամսվա ընթացքում վերջնական կմշակվեն, ապա հոկտեմբերի 9-ին Մոսկվայի Գուգլյան գրասենյակում DemoFest-ի ժամանակ Google-ի աշխատակիցներից բաղկացած ժյուրին կընտրի և կհայտարարի լավագույն նախագծի հաղթողներին։

Ըստ Վարդան Գրիգորյանի Երևանի մասնակիցների հաղթանակի շանսերը մեծ են։ «Եթե ընդհանուր դատենք, այլ քաղաքների մասնակիցների ներկայացրած պրոեկտները թույլ են։ Դրանք կամ խաղեր են, որոնք ոչ բոլորը կխաղան կամ էլ translator-ներ են։ Իսկ եթե մեր թիմը կարողանա 1 ամիս հետո հավելումները հասցնել այն մակարդակի, որ մեզ խորհուրդ էին տալիս Google-ի աշխատակիցները հաքաթոնի ընթացքում կայացող վեբ-կոնֆերանսի ժամանակ, ապա հնարավոր է մենք հաղթենք»,- նշեց Վարդան Գրիգորյանը։

ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր երկօրյա Chrome հաքաթոնին մասնակցեցին 9 քաղաք։ Հաղթողների մրցանակները կհանձնվեն Մոսկվայում անցկացվող Google Developer Day 2011 միջոցառման ժամանակ հոկտեմբերի 10-ին։ Առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները կստանան Mac Book Air համակարգիչներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները` այլ արժեքավոր նվերներ:

Հաքաթոն անվանումը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking բառն օգտագործվում է տեխնիկական իմաստով՝ լավ տիրապետել և բարելավել։ Առաջին անգամ Հաքաթոն միջոցառումն անցկացվել է1999թ-ին Կանադայի Կալգարի քաղաքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---