«Արմավիայի» Երևան-Սոչի-Երևան չվերթները ուղղակի զարմանքի հասցրեցին ուղևորներին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության հասցեին հնչող դժգոհություններն այսօր նորություն չեն: Ավիաընկերության ծառայությունից օգտված ուղևորների բողոքի հիմնական պատճառը, հիմնականում, չվերթների ուշացումն է: Սակայն օգոստոս ամսին ավիաընկերության ինքնաթիռներով կատարած Երևան-Սոչի և հակառակ ուղղությամբ թռիչքները ուղևորներին զարմանքի հասցրեցին: Այս անգամ վրդովմունքի առիթը սրտխառնոցի դեպքում օգտագործվող տոպրակների բացակայությունն էր: Օգոստոսի 7-ին կայացած չվերթի ժամանակ ինքնազգացողության վատթարացման գանգատներ ունեցան մի քանի հոգի, հակառակի պես հենց սրտխառնոցի գանգատով: Ուղևորներից մեկը ստիպված կանչեց բորտուղեկցորդուհուն և խնդրեց տոպրակ տրամադրել: Խնդրանքից հետո, նոր ուղևորներին բաժանվեցին դրանք: Առաջին հայացքից դա կարող է թյուրիմացություն լիներ կամ պարզապես աշխատակազմի անուշադրության արդյունք: Սակայն օգոստոսի 25-ին Սոչիից Երևան կայացած թռիչքի ժամանակ տոպրակները կրկին բացակայում էին: Մի քանի ուղևորներ նախորոք խնդրեցին այն: Այնուամենայնիվ, ինքնաթիռի վայրէջքի ժամանակ մի երեխայի մոտ սրտխառնոց սկսվեց, բայց բորտուղեկցորդուհիները արդեն կապել էին իրենց ամրագոտիները և չէին կարող օգնել փոքրիկ ուղևորին: Նրանցից մեկը ստիպված խնդրեց մեկ այլ ուղևորի իր տոպրակը փոխանցել երեխայի մորը: Շատերին կարող է թվալ, որ եղածը մանրուք է, և պետք չէ մանրանալ նման հարցերի շուրջ: Սակայն եթե մտածենք, որ էկոնոմ կարգի երկկողմանի տոմսը դեպի Սոչի արժե միջինը 180.000 դրամ, ապա թղթե տոպրակների խնայողությունը պարզապես անհեթեթություն է: Անհեթեթություն է նաև բնական հյութերի ոչ բավարար քանակը և նման այլ մանրուքներ: Մանրուքներ, որոնք կարող են խթան հանդիսանալ ավիաընկերության հեղինակության անկմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |