Անահիտ Բախշյանը Հայաստանի վարչապետին. Ասում եք` փող չկա. փող կա, գողի ձեռքը բռնող չկա![]() 29 օգոստոսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին հերթական ահազանգով հարցում է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ձեզ եմ ներկայացնում փաստեր` պետական բյուջեի միջոցները փոշիացնելու մասին, որից հերթական անգամ ձմռանը տուժելու են դպրոցների աշակերտները: Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների մասին 2008թ. հրապարակումներում արձանագրված են Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Շենիկ և Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածավան, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Ման-Նախ» կազմակերպությունների կողմից թույլ տրված չարաշահումների և «Տեդաս» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, որը գտնվում է դատախազության վարույթում»: Անահիտ Բախշյանը նամակում նշում է, որ ՎՊ-ի 2008-ի հաշվետվության մեջ գրված է, որ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները պետք է ավարտված լինեին 2009-ին: «Սույն թվականի օգոստոսի 17-ին անձամբ եղել եմ վերոնշյալ բոլոր գյուղերում և համոզվել, որ Արտենին, Արագածավանը և Շենիկը գազաֆիկացված չեն, որի մասին օգոստոսի 22-ին տեղյակ եմ պահել Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Իշխան Զաքարյանին: Օգոստոսի 25-ին ՎՊ-ից արդեն ստացել եմ պատասխան: Պարզվում է, որ Շենիկում «Մանշին» ՍՊԸ-ն խոստումը չի կատարել, իսկ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի մոնտաժումը «Ման-Նախ» ՍՊԸ-ի մասով կատարվել է, սակայն չի ներկվել: Գործը պետք է շարունակեր ու ավարտեր ԻՖԱԴ ՍՊԸ-ն, որի կողմից մոնտաժման ենթակա 4300մ-ից 2270մ-ը դեռևս չի անցկացվել և գյուղերը չեն գազաֆիկացվել: Ակնհայտ է, որ թե Շենիկի, թե Արեգ-Արտենի-Արագածավան գազատարների 2-3 տարի առաջ անցկացված խողովակներն առանց ներկելու և օգտագործելու կփտեն, կամ, ինչպես հաճախ լինում է մեզանում, կգողացվեն և պետական բյուջեին կրկին կհասցվի հսկայական վնաս: Հանրապետությունում նման անարդյունավետ ծախսերի շատ փաստեր կան, հետո էլ ասում են` փող չկա: Ոչ թե փող չկա, այլ պետական բյուջեն գողացողի ձեռքը չեք բռնում նույնիսկ այն դեպքում, երբ այն հայտնաբերում է Վերահսկիչ պալատը»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ բացի իր նշած վնասներից հսկայական վնաս կհասցվի վերոնշյալ գյուղերի դպրոցներին, որտեղ այս տարի վերանորոգվել են դուռ, պատուհանները, և քանի որ գյուղերը գազաֆիկացված չեն, իսկ դպրոցները չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, կնշանակի ձմռանը ջեռուցվելու են կա'մ էլեկտրական սալիկներով, որը շատ թանկ է լինելու, կա'մ դիզելային վառելիքի վառարաններով, տնօրենները խիստ մտահոգված են: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նամակում խնդրում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն տրամադրել 10-օրյա ժամկետում հետևյալ տեղեկությունները` Վերահսկիչ պալատի կողմից, դեռևս 2008-ին արձանագրած, «Մանշին», «Ման-Նախ», «Տեդաս» ՍՊԸ-ների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցները վատնելու փաստի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը: Ի՞նչ է անում, որպեսզի վերոնշյալ կազմակերպությունները կատարեն կառավարության նկատմամբ ստանձնած իրենց պարտականությունները, իսկ պետբյուջեն` արդյունավետ ծախսվի; ինչո՞ւ կոնկրետ Արեգ-Արտենի-Արագածավան գազատարի կառուցման նկատմամբ «Ման-Նախ» ու ԻՖԱԴ ՍՊԸ-ները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները; ինչո՞ւ «Մանշին»-ը չի ավարտում Շենիկ գյուղի գազաֆիկացումը, որտեղ դպրոցը «Հայաստանի մանուկների հիմնադրամ» կազմակերպության շնորհիվ ունի կենտրոնացված ջեռուցում դիզելային վառելիքով, որը շատ ավելի թանկ է նստում պետության վրա; ո՞ւր են Կողբավան, Երվանդաշատ, Բագարան գյուղապետերի գրությունների համաձայն վերադարձված գումարները և ինչի՞ են ծառայել; արդյո՞ք ձմռանը Երվանդաշատ, Բագարան գյուղերի դպրոցների տնօրեններին առաջարկվելու է եվրոպատուհանների ապակիները փոխարինել թիթեղով` վառարանների խողովակներն անցկացնելու համար; Քարակերտ, Շենիկ, Լեռնագոգ համայնքներում բնակիչները խմելու ջուրը գնում են, իսկ դպրոցնե՞րը; արդյո՞ք տարածքային կառավարման նախարարությունը տեղյակ է այս ամենին, ի՞նչ է արվում և ո՞վ է վերահսկում վերոնշյալ գյուղերի բնակիչների ու դպրոցների բնականոն կենսագործունեությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |