Երևանում գույքագրվել է շուրջ 2.240 առևտրի սպասարկման ժամանակավոր օբյեկտ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առևտրի և սպասարկումների վարչության պետի զեկույցի համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված շուրջ 2. 240 առևտրի սպասարկման օբյեկտ։ Քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ կազմված ժամանակացույցի համաձայն շարունակվում են կենտրոնական փողոցներում տեղակայված չգործող և պայմանագրային ժամկետներն ավարտված կրպակների ապամոնտաժման աշխատանքները։

Աբովյան փողոցում, ըստ ներկայացված տեղեկանքի, գույքագրվել է ժամանակավոր շինություններում գործող 16 օբյեկտ, որոնցից ընդամենը 2–ն են պայմանագրային ժամկետում։ Պայմանագրային ժամկետը լրացած լինելու պատճառով այստեղ ապամոնտաժվել է 2 տաղավար, ևս 4–ը կապամոնտաժվի ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստորեն հետևել գործընթացի օրենքի սահմաններում իրականացմանը, իսկ ապամոնտաժվող կրպակների սոցիալապես անապահով աշխատակիցներին այլընտրանքային աշխատատեղեր առաջարկել։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---