Սեպտեմբերի 3-ը , 10-ը և 17-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր![]() 29 օգոստոսի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ը, 10-ը և 17-ը հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մաքրման և բարեկարգման աշխատանքներում ներգրավել պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին։ «Շատ կարևոր է բոլորի ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառումներին», - ընդգծել է քաղաքապետը: Քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են` զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում աղբահանության խնդիրը կարգավորվել է, և աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն։ Քաղաքապետը հանձնարարել է աղբահանության մասին ընդունված օրենքի շրջանակում կարճ ժամկետում կանոնակարգել ոլորտը և մինչև սեպտեմբերի 1-ն ավարտել պայմանագրերի կնքման գործընթացը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |