Ստեղծվել է Երևան քաղաքի հանրակրթության զարգացման ծրագիր![]() 29 օգոստոսի 2011 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսելուն, ոլորտում առկա խնդիրները քննարկելուն և լուծման ուղիներ գտնելուն առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ.-ի պետական ծրագիրը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է Երևան քաղաքի հանրակրթության զարգացման ծրագիր, որը դարձել է մայրաքաղաքի դպրոցների աշխատանքային ուղեցույցը: Կարևորելով կրթության դերը` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կիրթ հասարակությունը պետության զարգացման ամենակարևոր նախապայմաններից է: «Կրթված հասարակության ձևավորման ու արդարացի և բարենպաստ բիզնես միջավայրի առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ: Դրամահավաքը պետք է լինի ոչ թե դրամահավաք, այլ կամավոր բարեգործություն. մենք դպրոցում պետք է փորձենք այս միջավայրը ստեղծել», - ասել է քաղաքապետը: Անդրադառնալով դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նրանց խնդիրները պետք է հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինեն: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին բարձր է գնահատել քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը և ընդգծել, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |