Ուկրաինան փոխում է լեզվական քաղաքականությունը՝ երաշխավորելով երկրում նաև հայոց լեզվի ազատ օգտագործում

PanARMENIAN.Net - Ուկրաինացի պատգամավորներ Վադիմ Կոլսնիչենկոն և Սերգեյ Կիվալովն Ուկրաինայի խորհրդարանում գրանցել են «Պետական լեզվական քաղաքականության հիմքերի մասին» օրինագիծը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Օրինագծում Սահմանադրությանը համապատասխան որոշվում է Ուկրաինայի լեզուների կիրառման կարգը և սկզբունքները:

Օրինագծի համաձայն, Ուկրաինայի տարածքում երաշխավորվում է տարածաշրջանային լեզուների ազատ օգտագործում, որոնց մեջ մտնում են ռուսերենը, բելառուսերենը, բուլղարերենը, հայերենը, մոլդավերենը, գերմաներենը, նորվեգերենը, լեհերենը, ռումիներենը և այլն:

Օրինագիծը նախատեսում է կրթություն ստանալու հնարավորություն պետական և տարածաշրջանային լեզուներով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---