Վայքի ծննդատանը տեղի ունեցած դեպքի մասին առողջապահության նախարարությունում իմացել են մամուլից![]() ![]() PanARMENIAN.Net - Վայքի ծննդատանը տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին առողջապահության նախարարությունում իմացել են մամուլի հրապարակումներից: «Լրատվական կայքերից իմանալով միջադեպի մասին` անմիջապես զեկուցեցինք նախարարին: Նախարարի հրամանով կազմվեց հանձնաժողով: Մանսագետներն այս պահին «Մուրացան» համալսարանական կլինիկայում հետազոտում են երեխային և փորձում են գնահատել առողջությանը հասցված վնասի չափը», - PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը` հավելելով, որ հավանաբար արդեն մի քանի ժամից մասնագետները կհրապարակեն բժշկական եզրակացությունը: Նա նաև նշեց, որ նախարարության որակի կառավարման բաժնի պետը գնացել է Վայք և այս պահին դեռևս ճանապարհին է: Նա տեղում կհավաքի տեղեկատվություն և կտրամադրի նախարարին: «Մուրացան» համալսարանական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հրանտ Կալանտերյանը ասաց, որ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա նշեց, որ չի կարող այլ գնահատականներ տալ, քանի դեռ հանձնաժողովը իր եզրակացությունը չի ներկայացրել: Ինչ վերաբերում է Ոստիկանությանը, ապա թե Վայոց ձորի մարզի, թե Վայքի և թե Ջերմուկի բաժանմունքներում դեպքի մասին տեղյակ չէին և բողոքներ չէին ստացել: Վայքի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի ոչ պրոֆեսիոնալ վարքի և վերաբերմունքի պատճառով նորածին երեխայի ուղեղում հայտնաբերվել է գանգի հարվածից առաջացած արյան զեղում ու որևէ բան անել անհնարին է: Երեխան մինչ օրս տանջվում է, և հարազատները չգիտեն որքան կտևի այդ տանջանքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |