Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին վաղը ամբողջությամբ երթևեկելի կլինեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1–ից ամբողջությամբ երթևեկելի կլինեն Դավթաշենի կամուրջն ու Աթենքի խճուղին, ինչի արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի մայրաքաղաքում տրանսպորտի երթևեկությունը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ կատարված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ փոխվել է Դավթաշենի կամրջի ասֆալտբետոնյա ծածկույթը, փոխվել է ջրահեռացման համակարգը։

Աթենքի խճուղու երթևեկելի հատվածը լայանացվել է ՝ հասնելով 14 մետրի։ Խճուղու երկու կողմից կառուցվել են մայթեր, անցկացվել է լուսավորության նոր ցանց։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---