Մահացել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Հարությունյանը![]() 31 օգոստոսի 2011 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին մահացել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Հարությունյանը: «Հայաստանի արտգործնախարարությունը, արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Հարությունյանի հարազատներին և ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Էդուարդ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 18.00-ին, Պուշկին 1, բն. 16 հասցեում, հուղարկավորման արարողությունը` սեպտեմբերի 2-ին` ժամը 14.00-ին, նույն հասցեում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: Էդուարդ Հարությունյանը ծնվել է 1953թ. մարտի 25-ին: 1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում` տարբեր պաշտոններ զբաղեցնելով ԱՊՀ և Քաղաքական ծրագրավորման վարչություններում: 2005-2009թթ. եղել է Բելառուսում Հայաստանի դեսպանության խորհրդականը: 2009-2011թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության վերլուծական բաժնի վարիչ: 2011թ. Էդուարդ Հարությունյանին շնորհվել է «առաջին դասի խորհրդական» դիվանագիտական աստիճան: 2011թ. հունվարից Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդականն էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |