1 սեպտեմբերի 2011 - 15:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը կվերածվի հիմնադրամի

Կառավարությունը որոշել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, հաստատել դրա կանոնադրությունը։

Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան է միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը։

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ հիմնադրամի լիազոր մարմին է նշանակվում Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել լաբորատորիայի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:

Պետք է նշել, որ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով հանդես են եկել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի» աշխատակիցները, որոնց անհանգստացնում է վերակազմավորման մասին կառավարության որոշումը:

ՖՈՏՈՇԱՐՔ