Ստեփան Սաֆարյան. Կրպակների ապամոնտաժումը կհանգեցնի առևտրի մենաշնորհացման

Ստեփան Սաֆարյան. Կրպակների ապամոնտաժումը կհանգեցնի առևտրի մենաշնորհացման

PanARMENIAN.Net - Երևանում պետք է անցկացնել հանրաքվե՝ պարզելու, արդյոք քաղաքացիները կողմ են կրպակների ապամոնտաժմանը, թե ոչ։ Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնությունում Երևանի քաղաքային իշխանությունների կողմից կայացվող որոշումների ու քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ առաջին քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: «Միգուցե կան այնպիսինները, ում համար այլոց հաց վաստակելու հնարավորությունը պակաս կարևոր է կանաչապատ, բարեկարգված տարածություն ունենալուց»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ թեև անձամբ երբեք չի հանդիպել այնպիսի գրության, որտեղ նշված լինի՝ կրպակների ապամոնտաժման նպատակը առևտրային գոտում մենաշնորհ հաստատելն է, այնուամենայնիվ ամեն ինչ գնում է դրան. «Քաղաքի այն հատվածներում, որտեղ ակտիվ ապամոնտաժվում են կրպակները, կան հարևանությամբ գործող խոշոր սուպերմարկետներ»։

Ստեփան Սաֆարյանի կարծիքով կրպակների ապամոնտաժման ծրագիրը սխալ է նաև այն տեսակետից, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիներին չի ներկայացվել նման ծրագիր. «Ոչ նախորդ, ոչ էլ ներկայիս քաղաքապետը նախընտրական ծրագրում չեն ասել, թե կապամոնտաժեն կրպակները»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---