Ռուսաստանի վրա կարելի է հույս դնել, հավաստիացնում է Հայաստանում ՌԴ դեսպանը 1 սեպտեմբերի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գյումրիում տեղի է ունեցել Պատվո բլուր հուշահամալիրի հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունը: «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յուրի Մուրադովը, «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վիկտոր Կրիվոպուսկովն ու Անդրանիկ Նիկողոսյանը, գիտության, արվեստի, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ: Իր ելույթում Վյաչեսլավ Կովալենկոն քննադատության է ենթարկել հայ-ռուսական ընդհանուր պատմական հիշողության աղավաղման` վերջին շրջանում մեծ թափ ստացած փորձերը: Նա հավաստիացրել է ներկաներին, որ Ռուսաստանն այն երկիրն է, որի վրա կարելի է հույս դնել ազգային լուրջ խնդիրների լուծման հարցում: Պատվո բլրի վերականգնման աշխատանքներն իրականացրած «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել է, որ Գյումրին այժմ ընկալվում է ոչ միայն որպես 1988-ի ողբերգական իրադարձությունների, այլև որպես Պատվո Բլրի քաղաք: Պատվո բլուր զինվորական հուշահամալիրը հիմնվել էր 1856թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Պատվո Բլրում հուղարկավորված է 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: ХХ դարի 50-ական թվականներին Պատվո Բլուրը բարձիթողի վիճակում հայտնվեց: 2009թ. ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին Պատվո Բլրի վերականգնման աշխատանքները: 2010 թվականի օգոստոսի 20-ին Պատվո Բլուրը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ ԴմիդրիՄեդվեդևի կողմից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |