«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդլայնում է ՓՄՁ վարկային պորտֆելը

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընդլայնում է ՓՄՁ վարկային պորտֆելը

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը և «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստորագրել են Համաշխարհային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում բանկի մասնակցության մասին պայմանագիր:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն փոքր և միջին բիզնեսի վարկավորումը համարում է հեռանկարային ուղղություն», - հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Վերջին ժամանակահատվածում բանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները և 2010 թվականի արդյունքներով ընդգրկվել ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Համաշխարհային բանկի և Գերմանական KfW բանկի հետ համագործակցության շնորհիվ: Բանկը հանդիսանում է նաև KfW հիփոթեքային վարկավորման ծրագրի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD)ծրագրերի ակտիվ մասնակիցը: 2011թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդեն ապահովել է վարկային պորտֆելի աճ 30 տոկոսով` հասցնելով այն 63 միլիարդ ՀՀ դրամի: Այսպիսով` ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի ծավալը կազմում է 78 տոկոս, ընդ որում` վեց հաշվետու ամիսների ընթացքում բանկի ընդհանուր ակտիվները աճել են ավելի քան 20 տոկոսով` հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 80.5 միլիարդ ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---