Թուրքական իշխանությունները հայ համայնքին կվերադարձնեն 1 410 բռնագրավված օբյեկտներից 162-ը

Թուրքական իշխանությունները հայ համայնքին կվերադարձնեն 1 410 բռնագրավված օբյեկտներից 162-ը

PanARMENIAN.Net - Հայկական The Armenian Weekly թերթը հրապարակել է Թուրքիայի հայ համայնքին վերադարձման ենթակա ունեցվածքի ցուցակի մի մասը: «Ի՞նչ է տալիս Թուրքիան հայերին» հոդվածում խոսվում է հայ համայնքի հետ հարաբերությունների ամրապնդման վրա իշխանությունների այդ քայլի դրական ազդեցության մասին. «Չնայած, որ հայերին վերադարձվող ունեցվածքի չափը աննշան է, դա թուրքական իշխանությունների առաջին քայլն է «ճիշտ» ուղղությամբ»:

1930-ական թվականներից հետո ազգային փոքրամասնություններից բռնագրաված ունեցվածքի վերադարձման մասին` Թուրքիայի վարչապետի ընդունած դեկրետի համաձայն, Թուրքիայի հայ համայնքին բաժին կհասնի 1974թ. բռնագրավված 1 410 օբյեկտներից 162-ը:

Վերադարձման ենթակա ունեցվածքի մեջ ներառված են`

1. Գեդիկ Փաշայի հայկական բողոքական տարրական դպրոցը, ներկայումս զբոսայգու տարածք է 2. Գեդիկ Փաշայի հայկական բողոքական եկեղեցին, ներկայումս Ստամբուլի Գումգափուի թաղամասում բնակելի շենք է` ռեստորանով և խաղահրապարակով 3. Սբ.Հակոբի հայկական եկեղեցին, ներկայումս` մի քանի բնակելի տներ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում 4. Ֆերիքյոյի Սրբոց Վարդանանց եկեղեցին, ներկայումս` բնակելի շենքի տարածք Ստամբուլի Շիշլի թաղամասում 5. Սբ.Խաչի Քուրուչեշմե եկեղեցին, գտնվում է Ստամբուլի Արնավութքեյ թաղամասում 6. Գումգափուի Սբ.Հարությունի դպրոցը, այժմ դրա տեղում մի քանի խանութներ են Գումգափու և Քադըքեյ թաղամասերում 7. Գումգափուի Կույս Մարիամի եկեղեցին, ներկայումս` բնակելի շենք Էմինոնյու թաղամասում 8. Ենիքյո Սուրբ Կույս Մարիամի եկեղեցին, ներկայումս` ազատ տարածք Իշթընյե թաղամասում 9. Մխիթարյան հայկական կաթողիկ դպրոցը, ներկայումս` դպրոցի, երկու խանութների և բնակելի տան տարածք Ստամբուլի Շիշլի թաղամասում: 10. Սբ.Փրկչի հոսպիտալը Եդըքյուլում, որը բաղկացած է 19 շենքերից, այդ տարածքում այժմ գտնվում են ազատ տարածք, չորս տներ Սարիյերում, բնակելի շենք Մոդի թաղամասում, երկու բնակելի տուն Շիշլիի թաղամասում, տուն Բեյօղլու թաղամասում, խանութ Քափալիչարշի փակ շուկայի շրջանում, տուն Յուսքյուդար թաղամասում, բնակելի շենք, տուն և պահեստ Քուրթուլուշ թաղամասում, հյուրանոց Թաքսիմ հրապարակում, բիզնես-կենտրոն Բեյօղլուում, բնակարան Ջամլիչի թաղամասում, 47 500 քառ. մ ազատ տարածք Բեյքոզում, ինչպես նաև նախկինում հիվանդանոցի շինարարության համար նախատեսված 44 000 քառ. մ հողամաս, որտեղ այժմ գտնվում է Զեյթինբուրնու ֆուտբոլային մարզադաշտը: Եվ հայկական հոսպիտալի վերջին հատվածը ներկայումս գտնվում է Էմինոնյու թաղամասում` զբոսայգու, ավտոկանգառի և բիզնես-կենտրոնի տարածքում:

Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին:

Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Պատմական գրությունների համաձայն ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ ԱԳՆ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումները, որտեղ կարող են ընդգրկվել 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որի հեղինակներն են Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---