Ֆիլիպ Լեֆորտ. Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եվրամիության համար

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Եվրամիության համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը Բաքվում: Ըստ նրա, այդ իսկ պատճառով նա կայցելի տարածաշրջանի երեք երկրների մայրաքաղաքներ:

Լեֆորտը նաև հայտնել է, որ Բաքվում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և խոսնակ Օքտայ Ասադովի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---