«ԱրմենՏելը» կաջակցի Դասական երաժշտության զարգացման ֆոնդին

«ԱրմենՏելը» կաջակցի Դասական երաժշտության զարգացման ֆոնդին

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ երկարատև համագործակցության ծրագրի մասին: Այս համագործակցության շրջանակներում ՀՀ մարզերում բացվելու են թավջութակի դասարաններ, ֆոնդի հիմնադիրներ Խաչատրյան տրիոն տալու են համերգներ և վարպետության դասեր, հեռանկարային աշակերտներին տրամադրվելու են կրթաթոշակներ:

«Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ, և «ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր, գիտակցում է իր դերը շնորհալի երիտասարդների դաստիարակման գործում, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Վստահ եմ, որ միրավորելով մեր ուժերը մենք կկարողանանք ապահովել մեծ արդյունքներ` հանուն հայաստանի պայծառ ապագայի», ասաց «ԱրմենՏել» ընկերությանգլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նա նաև հավելեց, որ Հայաստանը հայտնի է իր դասական երաժշտության դպրոցով, իսկ այսօրվա երեխաները դրանց կրողն են: «Մենք չէինք կարող անտարբեր լինել Տրիոյի առաջարկին և չաջակցել երեխաներին: Հույս ունենք, որ այլ ընկերություններ նույնպես կմիանան մեզ», ասաց նա: «Տաղանդավոր երեխաները Հայաստանում շատ են, սակայն խիստ ընտրություն է պետք անել նրանց ֆինանսավորոլու գործում: Ես ուրախ եմ, որ մեզ օգնում է մի այնպիսի ընկերություն, ով խիստ ընտրություն է կատարում աջակցելով որևէ մեկին», ասաց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը: Նա նաև հավելեց, որ թավջութակի դասերը կլինեն Կապանում և Վանաձորում: «Մեզ մոտ թավջութակը «կարմիր գրքում» է գտնվում, և այն աշակերտները, ովքեր կնտրեն այդ մասնագիտությունը, կստանան կրթաթոշակներ: Կրթաթոշակառուների քանակը չի սահմանափակվելու, բայց մեզ համար կարևոր է անմիջական ուշադրություն ամեն մի աշակերտի նկատմամբ», հավելեց ջութակահարը:

Իր հերթին, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը շեշտեց, որ տրիոն արդեն արդեն երկար տարիներ ծավալուն գործունեություն է կատարում, իսկ իրենց հիմնադրամը առանց հովանավորների չի կարող գոյատևել: «Ուրախ ենք, որ արդեն Հայաստանում ունենք ստաբիլ գործընկեր, ով կօգնի ավելի լայն գործունեություն ծավալել Հայաստանի մարզերում», ասաց նա: Այսօր ֆոնդն ունի 10 կրթաթոշակառու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---