Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարաձայնություններ չունեն, վստահ է Գալուստ Սահակյանը

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարաձայնություններ չունեն, վստահ է Գալուստ Սահակյանը

PanARMENIAN.Net - Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարաձայնություններ չունեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: «Նրանք միասին են անցել պատերազմի միջով, միասին են կփովել ու կռվել: Նման մարդիկ հակասություններ չեն ունենում»,-նշել է Սահակյանը: Նա մեկնաբանել է նաև Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին: Ըստ Սահակյանի, հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար հատուկ հրավերներ պետք չեն: Նա նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն էր որոշում իր պատվիրակության կազմը: «Չեմ կարծում, որ նրանք, ով հրավիրված չէին, իսկ ես չեմ կարծում, թե հրավեր էր հարկավոր, օտարվեցին այն մեծ հաղթանակից, որի մասնակիցներն են»,-ասել է Գալուստ Սահակյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---