Վանաձորում բացվել է «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը

Վանաձորում բացվել է «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 6-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ղեկավարության և Լոռու մարզի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է թվով 8-րդ «Վանաձոր» մասնաճյուղի բացումը:

«Համոզված եմ, որ մեր պայմանները և ծառայությունները գրավիչ կլինեն Վանաձորի բնակիչների համար»,- լրագրողներին հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նրա խոսքով, շուկա մտնելուց առաջ բանկը հետազոտություն է կատարել, որի համաձայն նոր մասնաճյուղը շեշտը հիմնականում դնելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վրա, վերականգնվող էներգետիկայի վրա, հաշվի առնելով, որ այս ոլորտում իրագործվում են փոքր ՀԷԿ-երի ծրագրեր, ինչպես նաև սպառողական վարկավորում և քարտային նախագծեր:

Բանկի ղեկավարը նաև հաղորդել է, որ նոր մասնաճյուղի հաճախորդների համար գործելու են զեղչեր և արտոնություններ մինչև սեպտեմբերի վերջ:

Իր հերթին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ բանկի յուրաքանչյուր նոր մասնաճյուղ խթանում է տնտեսության զարգացումը: «Հուսով եմ, որ «Ամերիաբանկը» կվարի այնպիսի վարկային քաղաքականություն, որը թույլ կտա միջին խավի ներկայացուցիչներին օգտվել նրա ծառայություններից մասնավորապես ՓՄՁ վարկավորման ոլորտում»,- ասել է նա:

6  06.09.11 - Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղի բացման արարողությունը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---