Հայաստանի երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Օդեսսայում 6 սեպտեմբերի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Օդեսսայի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի պետեկան երիտասարդական նվագախմբի համերգը, հայտնում է նվագախմբի մամլո բաժինը: Համերգը կայացել է «Օդեսսան դիմավորում է ընկերներին» փառատոնի շրջանակներում և նվիրված էր քաղաքի 217 ամյակին: Նվագախմբի հետ համատեղ ելույթ ունեցան դաշնակահարներ Ջուլիա Զիլբերկվիտը (ԱՄՆ) և Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Բոտվինովը: Ծրագրում հնչեցին Սեզար Ֆռանկի, Կլոդ Դեբյուսիի, Պյոտր Չայկովսկու և Արամ Խաչատրյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2006 թ-ին, պետական կարգավիճակ ստացել 2008-ին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը: Երևանում նվագախումբը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Վադիմ Ռեպինը, Նարեկ Հախնազարյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Դենիս Մացուևը, Մաքսիմ Վենգերովը և ուրիշները: 5 տարիների ընթացքում նվագախումբը բազմիցս Հայաստանը պատվով ներկայացրել է աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի “Opera Garinier” , Բեռլինի “Konzerthaus”, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտները վարպետության դաս են ստացել աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևից: Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են: Նվագախումբը հանդիսանում է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչը, սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով բոլոր համերգներին: Նվագախմբի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |