Արմեն Գևորգյանն ընդունել է Ս. Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ 7 սեպտեմբերի 2011 - 18:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին` առաքելության ավարտի կապակցությամբ: Հաջողություններ մաղթելով դիվանագետին հետագա գործունեության մեջ` փոխվարչապետը բարձր գնահատեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բազմակողմ համագործակցությունը: Նա մասնավորապես կարեւորեց գործակցությունը տեղական ինքնակառավարման համակարգում, միգրացիոն, թրաֆիքինգի ոլորտներում եւ հույս հայտնեց, որ ձեւավորված կառուցողական եւ արդյունավետ փոխգործակցությունը շարունակական կլինի ու նոր ղեկավարության հետ կհաջողվի ավարտին հասցնել սկսված ծրագրերն ու կյանքի կոչել նորերը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ս. Կապինոսն իր հերթին եւս արդյունավետ համարեց համատեղ աշխատանքը` հայտնելով, որ պատրաստակամ են աջակցել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված պետական կառավարման համակարգի բարեփոխումներին` դիվանագետը վստահություն հայտնեց, որ դրանք հաջողություն կունենան, եւ Հայաստանի մոդելը մյուս երկրների համար կարող է օրինակելի լինել: Նա նշեց, որ հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Իռլանդիայի գերակայություններից են արդյունավետ կառավարման (good governance) խնդիրները: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ բնապահպանական ոլորտում գործակցությանը: Ս. Կապինոսը տեղեկացրեց, որ ձեւավորվելիք Օրհուսի հիմնադրամը կհամակարգի ներկայումս գործող Օրհուսի կենտրոնների գործունեությունը եւ, ընդգրկելով թե պետական, թե հասարակական, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչներին, կարող է իշխանությունների եւ բնակչության փոխգործակցության յուրատեսակ հարթակ դառնալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |