Անդրեյ Արեշև. Ղարաբաղի մասին ադրբեջանցիների հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան բառախաղ

Անդրեյ Արեշև. Ղարաբաղի մասին ադրբեջանցիների հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան բառախաղ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար իրավական հիմքերի վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետ Էլման Նասիրլիի հայտարարությունները քարոզչական պատերազմի հերթական դրսևորումնէ, որը խարխլում է առանց այդ էլ փխրուն հարաբերությունները տարածաշրջանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

«Որքան շատ են նման հայտարարությունները, այնքան քիչ է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ առաջարկների ընդունմանը հասնելու հնարավորությունը»,- նշել է փորձագետը: Ավելին, Արեշևը միջնորդների կողմից Հայաստանին խաղաղության պարտադրելու վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետի հայտարարությունները որոշ չափով տարօրինակ է համարել, «քանի որ Ադրբեջանն ինքն էլ գիտի Կազանում հանդիպման ձախողման պատճառը»: Բացի դրանից, ռուս քաղաքագետի կարծիքով, դա ապակառուցողական մոտեցում է խնդրի լուծմանը: Անդրադառնալով ռազմական գործողություններ սկսելու իրավական հիմքի մասին Նասիրլիի հայտարարություններին` Արեշևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է դիտարկվի համալիր կերպով, այլ ոչ թե հատվածների մեջբերմամբ: «Դա բառախաղ է»,- հավելել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---