Եթե ՀԱԿ-ը մասնակցեր նախորդ խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի

Եթե ՀԱԿ-ը մասնակցեր նախորդ խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը ցավում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հնարավորություն չունի քաղաքական պայքար մղել` օգտագործելով խորհրդարանական ամբիոնը: «Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր անցած խորհրդարանական ընտրություններին, ապա 2008-ի մարտի 1 չէր լինի»,- նշել է նա: Կարապետյանը հույս է հայտնել, որ ՀԱԿ-ը կստանա խորհրդարանական ամբիոն: «Կարծում եմ, որ երկխոսությունը կնպաստի դրան»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է իշխանություն-ՀԱԿ քաղաքական երկխոսության գործընթացին, ապա, Կարապետյանի խոսքով, ՀՅԴ-ն ցանկացած քաղաքական ուժերի միջև երկխոսության կողմնակից է, սակայն նշել է, որ նման երկխոսությունները պետք է ընթանան հրապարակավ և թափանցիկ, այլ ոչ թե ժողովրդից գաղտնի:

«Աշնանը քաղաքական կյանքը միշտ թեժանում է, և դա բնական է: Բնական է նաև այն, որ մեզ սպասում է նախընտրական փուլ, և քանի այն չի ավարտվել, առանց այդ էլ թեժ պայքարն ավելի կթեժանա»,- ասել է Կարապետյանը:

3  08.09.11 - ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---