Գրականագետը գտնում է, որ բանակին հարկավոր են հոգեբաններ՝ զինվորներին հունդուրժողականություն սովորեցնելու համար 8 սեպտեմբերի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Միջադեպերը հայկական բանակում տեղի են ունենում զինվորների զարգացման տարբեր մակարդակների, կոպտության, անգրագիտության պատճառով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ըստ նրա, մասնավորապես, զինակոչիկների հանդեպ կոպիտ ու վիրավորական վերաբերմունք են դրսևորում սպաներն ու ծառայությունն ավարտող զինվորները: «Բանակում պետք է հաստատվեն բարեկիրթ հարաբերություններ, այլապես, ամեն ինչ կվերածվի վեճերի ու կռիվների»,-ասել է նա: Այդ առնչությամբ Գասպարյանն ասել է, որ զինվորների զարգացման համար արդեն մի քանի տարի է, ինչ պաշտպանության նախարարությունը հանդիպումներ է կազմակերպում հումանիտար առարկաների դասախոսների հետ: «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումները նպաստում են զինվորների գաղափարական ու հոգևոր դաստիարակությանը»,-ասել է նա: Ըստ փորձագետի, բանակին անհրաժեշտ են հոգեբաններ ու այլ մասնագետներ, զինվորներին հանդուրժողականություն սովորեցնելու համար, ինչի պակասը զգացվում է բանակում: Իր հերթում պատմաբան Սուրեն Սարգսյանը կարևորել է հրամանատարական կազմի նշանակությունը: Ըստ նրա, բանակն այն ժամանակ է հաջողության հասնում, երբ հրամանատարը զինվորներին վերաբերվում է որպես սեփական երեխաներին: Ընդ որում, նա նշել է, որ սպայակազմը հաճախ չունի մասնագիտական կրթություն և զուրկ է այն մարդկային որակներից, որոնք անհրաժեշտ են բանակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |