Կնոջը թույլ չեն տվել ինքնահրկիզվել դատախազությունում

Կնոջը թույլ չեն տվել ինքնահրկիզվել դատախազությունում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կինը հայտնել է՝ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով: Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է բացատրություն տալուց: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---