Հայաստանի գազահամակարգին է միացված 619 177 բաժանորդ

Հայաստանի գազահամակարգին է միացված 619 177 բաժանորդ

PanARMENIAN.Net - 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 619 177 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6320-ով, այդ թվում 1038-ը՝ օգոստոս ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ութ ամիսների արդյունքներով:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 580 138 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 6458-ը՝ օգոստոս ամսին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---