Երևանում բացվելու է հայ նկարիչ Կարեն Սմբատյանի նկարների ցուցահանդեսը 8 սեպտեմբերի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ցուցասրահում կբացվի հայ նկարիչ Կարեն Սմբատյանի (1932-2008) գործերի ցուցահանդեսը, որը նվիրվում է վարպետի 80-ամյակին ու ՀՀ Անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի 30-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք ըստ նկարիչ Գևորգ Գրիգորյանի` Ջոտտոյի, «հեքիաթային, ֆանտաստիկ, ազնիվ գեղեցիկ մարդու աշխատանքներ են»: Կարեն Սմբատյանը ծնվել է 1932 թ-ին Գյումրիում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նրա աշխատանքները ցուցադրվել են համասովետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսներում: Նրա աշխատանքները գտնվում են Վաշինգթոնի, Մոսկվայի և այլ քաղաքների պետական և մասնավոր հավաքածուներում: Բացմանը ներկա են գտնվելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, նկարչի հարազատներն ու արվեստասերները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |