Բաքվում գտնում են, որ Իրանը սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը 8 սեպտեմբերի 2011 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Իրանական պաշտոնական անձանց գործողությունները սկսել են սպառնալիք ներկայացնել Ադրբեջանի Հանրապետության համար, հայտնել է «Ատլաս» Վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շայինօղլուն` ելույթ ունենալով Բաքվում Կլոր սեղանի ժամանակ` նվիրված Իրանում այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիների զանգվածային հուզումներին: «Չսահմանափակվելով հակաադրբեջանական քարոզչությամբ` Թեհրանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանի սահմանին հարող տարածքներում, ներկայումս այնտեղ զորավարժություններ է անցկացնում, չի դադարում թմրադեղերի փոխադրումը Իրանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ: Մեր կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի ԻԻՀ կողմից սպառնալիքի կանխման համար»,- Շայինօղլուի խոսքն է մեջբերում Նովոստի-Ազերբայջանը: Փորձագետի խոսքով, ԻԻՀ ղեկավարության հակաադրբեջանական քաղաքականության մասն են կազմում այդ երկրի ադրբեջանցիների բռնի ձուլմանն ուղղված գործողությունները, հաղորդում է aze.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |