ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է քննարկվել ղարաբաղյան հակամարտությունը 8 սեպտեմբերի 2011 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կընդգրկվի ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկումներում, եթե դրան որևէ լուրջ հանգամանքներ չխոչընդոտեն: Այդ մասին Ադրբեջանի «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովան: Նրա խոսքով, անցյալ տարի այդ հարցը բարձրացվեց կազմակերպության ամառային նստաշրջանի նախաշեմին: «ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ հարցն ավելի կոնկրետ ձևով էր առաջադրվել նրան: Այդ ժամանակ Էֆտիմիուն ասաց, որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկում պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի քննարկում կազմակերպվի և հնչեցվի առկա դրության մասին համանախագահների հաշվետվությունը: Կազմակերպության նախագահը նման նախաձեռնությամբ դիմել էր համանախագահներին, սակայն ամառային նստաշրջանում նման քննարկում չհաջողվեց անցկացնել: Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների հետ հանդիպմանը Պետրոս Էֆտիմիուն նրանց հաղորդեց, որ ինքը շարունակում է աշխատել այդ հարցի շուրջ, և նման լսումներ կարող են կայանալ կառույցի աշնանային նստաշրջանում»,- ասել է Մուրադովան: Նա հույս է հայտնել, որ կազմակերպության ղեկավարը կնպաստի այդ քննարկումների անցկացմանն ու հակամարտության արդար լուծմանը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |