Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը չպետք է կախված լինի Թուրքիայի հետ հարաբերություններից

Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը չպետք է կախված լինի Թուրքիայի հետ հարաբերություններից

PanARMENIAN.Net - Ինչպես պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը, առավոտյան որպես պաշտոնական տեղեկատվություն տարածված լուրը Իսրայելի իշխանություների համագործակցության մտադրության մասին հայերի ու քրդերի հետ ի հեճուկս Թուրքիայի, դեռ չի հաստատվել:

Սակայն, անկախ այդ փաստից, ինչպես նշել է թղթակցին Քնեսեթի պատգամավոր Զեև Էլկինը, եթե դա հաստատվի, վերջապես, կգա ժամանակը առավել խորը հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Իսրայելի միջև: «Արդեն վաղուց պարարտ հող է ստեղծվել Հայաստանի հետ ակտիվ ու ամուր կապերի համար»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Իսրայելը միշտ զգույշ է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի պատճառով:

Չնայած նրան, որ, ըստ պատգամավորի, Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հարցը չպետք է կախված լինի Թուրքիայի հետ հարաբերություններից, այնուամենայնիվ, նման քայլը բավական դրական կլինի աշխարհաքաղաքական տեսակետից: «Ժամանակն է, որ Իսրայելի իշխանությունները դադարեն վախենալ թուրքերի ցասումից և հստակ դնեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հարկավոր է ընդունել ճիշտ ռազմավարական որոշումներ»,-հայտարարել է Զեև Էլկինը Էլկինը նաև նշել է, որ հարաբերությունների վատթարացումը Իսրայելի հետ ոչ մի կապ չունի «Ազատության տորմիղի» միջադեպի հետ: «Պատճառը Թուրքիայի ցանկություն է լուրջ խաղացողի դեր ստանձնել տարածաշրջանում»:

Իսրայելի ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն Իսրայելի ԱԳՆ ծրագրի մասին՝ ի պատասխան Թուրքիայի «ագրեսիվ քաղաքականություն»:

Ծրագիրը կազմված է մի քանի փուլերից, որոնցից առաջինն իսրայելցիների համար նախազգուշացումների հրապարակումն է, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա:

ԱԳՆ ծրագրի երկրորդ փուլը ներառում է համագործակցություն թուրքերի պատմական ախոյանների` հայերի և քրդերի հետ: Ըստ ունեցած տվյալների, Լիբերմանը պատրաստվում է ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ հանդիպել տեղի հայկական լոբբիի առաջնորդների հետ: Նախարարը պլանավորում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում քրդական ընդհատակի ղեկավարության հետ` նրանց հետ բոլոր մակարդակներում կապերն ամրապնդելու նպատակով, մասնավորապես, ռազմական օգնության հարցերում:

Լիբերմանի պլանի վերջին փուլը ենթադրում է վերահսկողության հաստատում և արագ արձագանք, հատկապես միջզագային ատյաններին իրազեկում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման ցանկացած դեպքի ժամանակ:

Թուրքական ռազմական հրամանատարությունը մշակել է նոր ռազմածովային ռազմավարություն, որը կոչվում է «Բարբարոսայի գործողություն` Էգեյան վահան»: Այս ռազմավարության շրջանակներում թուրքական նավատորմը հեռացնելու է ուժերի մի մասը Սև և Մարմարի ծովերից և ուղորդելու է Միջերկրական ծովի արևելյան շրջան: Անկարան զգալի ուժեր է հավաքելու Կիպրոսի և Իսրայելի ափերի մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---