Ազգային գրադարանում կայացավ Յուրի Սարգսյանի «Արարատյան լեռների գաղտնիքը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի է ունեցել իրավաբան Յուրի Սարգսյանի «Արարատյան լեռների գաղտնիքը» ռուսերեն լեզվով հրատարակված գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին պատմաբաններ, աստղագետներ և հեղինակի մտերիմներ:

Գրքում հեղինակը հիմնվելով բազմաթիվ պատմական վկայությունների, հնագիտական և մարդաբանական գտածոների, լեգենդների և ավանդությունների վրա, փորձում է վերստեղծել անցած ժամանակների մոդելը և մարդու արարումը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիրք է գրել, որպեսզի ընթերցողների հետ կիսվի բացահայտումներով:Ըստ նրա, մեզ համար կան պատմության չբացահայտված էջեր, իսկ եթե մենք չբացահայտենք, թշնամին առիթից կօգտվի և կյուրացնի: Ներկա գտնվող գիտնականները ողջունեցին գրքի հրատարակումը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը: Շատերի կարծիքով այսօր Հայաստանում կա գիտահանրամատչելի գրականության շատ մեծ պակաս և «Արարատյան լեռների գաղտնիքը» այդ բացը լրացնողներից մեկն է:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց գրքի մասին պատմող տեսաֆիլմ, որը նկարահանել է «Հայորդի» հիմնադրամը: Գիրքը լույս է տեսել 300 օրինակով:

Յուրի Սարգսյանը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: Ազգային անվտանգության ծառայության վետերան է, «Մեկենաս» արծաթե խաչ, «Ազգի պարծանք», «Խաղաղապահ» ասպետական շքանշանների կրող:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---