Թատերական ռեժիսորն ու էքստրասենսը համակարծիք են, որ սերիալները վտանգ են պարունակում

Թատերական ռեժիսորն ու էքստրասենսը համակարծիք են, որ սերիալները վտանգ են պարունակում

PanARMENIAN.Net - Երևանի մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը և պարահոգեբան, էքստասենս Ռուբեն Բաբայանը գտնում են, որ այսօր հայկական եթերը ողոված սերիալները իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում: Դադասյանի կարծիքով յուրաքանչյուր մարդ ունի իր խնդիրները և չպետք է նույն բանը տեսնի հեռուստատեսությամբ: Բացի դրանից, ըստ Դադասյանի, հայկական սերիալների վերնագրերը նույնպես վատ են ազդում, մասնավորապես նրանք, որոնք պարունակում են «դժբախտ» և այլ բացասական իմաստով բառեր:

Էքստասենս Ռուբեն Բաբայանն իր հերթին ավելացրեց, որ մարդը կառավարվող համակարգ է, որը կամ պետք է ինքը կառավարի, կամ պետք է կառավարեն: Սերիալները, ըստ նրա, կառավարում են մարդկանց, որովհետև խորն է նրանց ազդեցությունը: Բացի դրանից, մարդը սերիալ նայելուց չի թարթում իր աչքերը, ինչն էլ բերում է զոմբիացման: Ինչ վերաբերում է բացասական բառեր պարունակող բառերին կամ երևույթներին, Բաբայանը գտնում է, որ յուրաքանչյուր բառ ունի իր ազդեցությունը, իսկ «դժբախտ» և այլ բառերը կարող են կլանվել օրգանիզմի կողմից և դժբախտությունը ձգել դեպի իր կողմը:

Դադասյանը հարցի լուծումը տեսնում է սերիալի մասին օրենքի ընդունման մեջ, իսկ Բաբայանը` սերիալում հերոսի պրոտոտիպի ստեղծում և մի դրական իրավիճակ, որին կձգտի յուրաքանչյուր մարդ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---