10 սեպտեմբերի 2011 - 17:58 AMT
«Խոսքի իրավունք»ը հորդորում է «Դժվար Ապրուստ»ի սցենարիստին վերացնել կանանց բռնության տեսարանները

«Խոսքի իրավունք» միավորումը շարունակում է հեռուստատեսությունների աշխատանքի վերաբերյալ հանդես գալ դիտարկումներով: Ինչպես նշվում է հայտարարության մեջ այս անգամ միավորման թիրախում է հայտնվել մի բացասական երևույթ, որը վերջերս տարածում գտավ սերիալներում:

«Արմենիա հեռուստաընկերության «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալում գրեթե ամեն սերիայում տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Ճիշտ կլինի ասել`տղամարդիկ, որովհետև մեկի փոխարեն նրանք չորսն են: Դրական կերպար ներկայացող անձը ևս հարվածեց կնոջը: Հարվածողները և հարվածվողները տարիքային սահմանափակում չունեն, իսկ բռնություն կիրառելու պահին այդ տղամարդկանց հայացքները անհարիր են եթերային գեղագիտությանը: Եվ առհասարակ, կնոջը հարվածելը արդարացում չունի անգամ իրենց սցենարային լուծումներուն, կյանքի պարագաներում չենք խոսում: Զայրացնում է նաև հարվածների հաճախականությունը: Ամեն սերիայում կանայք ծեծվում են»,- ասվում է հայտարարության մեջ:

«Խոսքի իրավունք»-ը իր և իրեն նամակ գրած անձանց անունից հորդորում է սերիալի սցենարիստին, որպեսզչի վերջինս վերանայի և հանի կանանց դեմ բռնության արատավոր երևույթը, որը հասել է մեծ չափերի: