Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլը համերգ կտա Ռոստովում

PanARMENIAN.Net - Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլը համերգ կտա ՌոստովումԹաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոկտեմբերի 22-ին համերգ կտա Դոնի Ռոսով քաղաքում, հայտնում է miasin.ru-ն: Համերգը կայանալու է «Ռոստսելմաշ»-ի մշակույթի տանը:

Անսամբլը հիմնադրվել է 1938 թ-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի կողմից: Ալթունյանը մշակել է իր մեթոդները, շեշտը դնելով բազմաձայն կատարման վրա: Անսամբլի հիմնական ձեռքբերումը համարվում է ազգային պարի ներկայացումը ամբողջ աշխարհին: 1998թ-ից սկսած այն գլխավորում է պարուսույց Հենրի Մանասյանը:

Ավելի քան 70 տարիների ընթացքում անսամբլը բազմաթիվ միջազգային բեմերում ներկայացրել է հայկական երգն ու պարը: Ելույթ են ունեցել ՌԴ-ում, ԱՊՀ երկրներում, Մերձբալթյան երկրներում, Եվրապայում, Ասիայում, Ավստրալիայում, Հյուսիսային Ամերիկայի երկրներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---