ԱՄՆ-ն օգտագործո՞ւմ է հայ համայնքը սեփական շահերից ելնելով

ԱՄՆ-ն օգտագործո՞ւմ է հայ համայնքը սեփական շահերից ելնելով

PanARMENIAN.Net - WIkiLeaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի թվում հրապարակվել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի 2009թ. նոյեմբերի 17-ի ուղերձը, որտեղ դեսպանը գրում է հայկական համայնքի կուսակցություններն ու կազմակերպություններն ի նպաստ ԱՄՆ շահերի օգտագործելու հնարավորության մասին:

«ՀՅԴ-ն ու Հնչակյան կուսակցություններն, ինչպես նաև Հայաստանում գործող սփյուռքի այլ կառույնցները, կառավարությունից տարբերվող դիրքորոշում ունեն մի շարք հարցերում, ինչը կարելի է օգտագործել մեր քարոզչական նպատակներով»,-գրում է Յովանովիչը:

Դեսպանը նաև նշել է, որ Սփյուռքի կազմակերպությունների մեծ մասը ազգայնական տրամադրվածություն ունեն՝ ուշադրություն դարձնելով նրանց բացասական վերաբերմունքի վրա Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: «Միայն ԱՀՀ-ն սատարեց ՀՀ կառավարությանը»,-գրել է Յովանովիչը՝ հավելելով, որ կառավարությունն իր հերթին համարում է թե «Սփյուռքի քաղաքականությունը հակասում է երկրի շահերին»:

Ինչպես հայտնի դարձավ WikiLeaks-ի հրապարակած մեկ այլ աղբյուրից, Հայաստանում ԱՄՆ մեկ այլ դեսպան Ջոն Օրդուեյը նույնպես հետաքրքրվել է Սփյուռքի դերակատարությամբ երկրի կյանքում: 2004թ. հունիսի 1-ի հեռագրում նա գրում է, որ հայկական սփյուռքը լավ կազմակերպված կառույց է, մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ հայ համայնքը: Դեսպանը նշում է, որ ԱՄՆ հայ համայնքը ամենաապահովներից մեկն է, և ֆինանսավորման մեծ մասը Հայաստանն հենց այնտեղից է ստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---