Հոկտեմբերի 8-ին հայկական Արենի գյուղում տեղի կունենա Գինու փառատոն

Հոկտեմբերի 8-ին հայկական Արենի գյուղում տեղի կունենա Գինու փառատոն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին հայկական Արենի գյուղում տեղի կունենա «Արենի» գինու փառատոն: Այս տարի փառատոնի կազմակերպիչները մասնակիցներին նոր մրցույթներ և գինու տեսակների առավել մեծ քանակ են խոստանում:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել փառատոնի կազմակերպիչ, «Արենի Ֆեստ» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև հատուկ զբոսաշրջիկների համար նախատեսված մրցույթ. «Հայաստանը ձեր աչքերով» մրցույթում փառատոնին ներկա զբոսաշրջիկները կներկայացնեն իրենց կողմից նկարված պիտակները գինիների համար, որոնցից լավագույնը մրցանակ կստանա»:

Բացի դրանից, այս տարի տեղի կունենա տնական գինիների առանձին մրցույթ, որի հաղթողին կընտրեն փառատոնի մասնակիցները: Այդ միջոցին գինիների արտադրության լավագույն գործարանը կորոշի պրոֆեսիոնալ ժյուրին, որի մեջ կմտնի նաև Ֆրանսիայից հրավիրված պրոֆեսիոնալ սոմելյե Սերժ Ղուկասյանը:

23  10.10.11 - Գինու փառատոն Արենիում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---