Երևանում մեկնարկել է Համահայկական համաժողողովը

Երևանում մեկնարկել է Համահայկական համաժողողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Համահայկական համաժողովը, որտեղ ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ համաժողովը նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: «10 մլն սփյուռքի շնորհիվ Հայաստանը բազմաթիվ հարցեր է լուծել անկախության 20 տարիների ընթացքում»:

Նախագահը նաև նշել է, որ սփյուռքի մշակութային ժառանգությունը, մասնավորապես արևմտահայերենի պահպանումը, առաջնահերթ հարց է Հայաստանի համար. «Հայաստանը բոլոր ջանքերը գործադրում է արևմտահայերենի պահպանման համար»: Այդ առումով նախագահը նշել է, որ հայկական մշակույթի պահպանման նպատակով կարելի է դիստանցիոն ուսուցման համակարգ ձևավորել, ինչպես նաև դասընթացների կազմակերպել արտերկրի հայ համայնքներում:

Իր հերթին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունել է ներկաներին` շնորհավորելով Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ նման համաժողովը լավ ձևաչափ է: Արցախը հետաքրքրված է և պատրաստ է աշխատել այս հարթությունում` դիտարկելով այն որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության ամրապնդման մեխանիզմ:

7  19.09.11 - Մեկնարկեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---