Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահի պաշտոնը զիջեց Անդրեյ Ռապոպորտին

Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահի պաշտոնը զիջեց  Անդրեյ Ռապոպորտին

PanARMENIAN.Net - «Տրոյկա դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի կառավարման դպրոցի նախագահի պաշտոնը, որը նա ստանձնել էր դպրոցի հիմնադրման օրվանից, զիջեց Անդրեյ Ռապոպորտին, ասվում է «Սկոլկովոյի» հաղորդագրության մեջ: Վարդանյանը կմնա «Սկոլկովոյի» համակարգող խորհրդում, որտեղ կգլխավորի միջազգային համագործակցության ու ռազմավարական գործընկերության կոմիտեն:

Անդրեյ Ռապոպորտը համարվում էր Անատոլի Չուբայսի թիմի անդամը: Նա գլխավորում էր ցանցային ընկերությունը 2002-2009թթ. և հեռացավ պաշտոնից, երբ էներգետիկան համակարգող նոր փոխվարչապետ դարձավ Իգոր Սեչինը, իսկ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» լուծարվեց: Ռապոպորտը իր կարիերան սկսել է 1990-ականների վերջին, եղել է «Սկոլկովո» դպրոցի հիմնադիր գործընկերներից մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---