Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների առաջընթացի համար

Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների առաջընթացի համար

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 18-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամների: Հանդիպմանը Վազգեն Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել պատվիրակության այցի նպատակը` կարևորելով համագործակցության համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները առաջընթաց են ապրում և սերտանում են ինչպես պետական փոխայցելություններով, այնպես էլ հանրային, մշակութային և տնտեսական զանազան կառույցների համագործակցությամբ:

Իր հերթին Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ Անջիանգ Յանգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել խորհրդի գործունեությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---