HSBC հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում՝ ի տարբերություն Վրաստանի

HSBC հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում՝ ի տարբերություն Վրաստանի

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հաջողված է համարում իր բիզնեսը Հայաստանում: Նման կարծիք է հայտնել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Ինչպես հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում, դեռ մայիսին «Էյչ-Էս-Բի-Սի»-ն հայտարարեց իր նոր ռազմավարության մասին, որն ենթադրում է ռեսուրսների ու կապիտալի կենտրոնացում այն շուկաներում, որտեղ կապիտալը կարող է ապահովել աճի մեծ տեմպեր ու շահութաբերություն: Ըստ նրա, նոր ռազմավարությունը հիմնված է 5 օբյեկտիվ ցուցանիշների վրա, որոնց համաձայն գնահատվում է բանկի ներկայության արդյունավետությունն այս կամ այն երկրում: «Եթե անդրադառնանք Վրաստանին, ապա այստեղ կիրառվեց յուրահատուկ մոտեցում, մասնավորապես, դա վերաբերվում էր շուկայի ծավալներին ու գործունեության արդյունավետությանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով 2012թ. բանկի գործունեության կասեցումը Վրաստանում:

HSBC-Վրաստանը սեպտեմբերի 6-ին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բանկային խմբի գլոբալ ռազմավարության փոփոխության արդյունքում որոշվեց դադարեցնել բանկի գործունեությունը Վրաստանում:

HSBC խումբը 2011թ. օգոստոսի 1-ին հայտարարեց 25 000 աշխատանքային տեղերի կրճատման մասին և ծախսերի նվազեցման նպատակով 20 երկրներում իր գործունեության դադարեցման մասին:

Անդրադառնալով Հայաստանին՝ Քլիֆորդը նշեց, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն շարունակում է իր բիզնեսը երկրում՝ նոր միջոցներ ներդնելով (1 մլրդ դոլար) նոր տեխնիկական մոտեցումների ներդրման համար, իսկ առաջիկա ամսում կբացի նոր մասնաճյուղ, ևս երկուսը կբացվեն 2012թ., կավելացվի բանկոմատների թիվը: «Հայաստանում, բանկի բացումից ի վեր, մեր բիզնեսը լավ է զարգացել, մենք զգալի տեղ ենք զբաղեցրել երկրի բանկային համակարգում:

Հայաստանը կմնա HSBC ներկայության միակ երկիրը Հարավային Կովկասում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---