Բելգիայի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես տարածաշրջանային գործարար կենտրոն

PanARMENIAN.Net - Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լիեժի քաղաքապետ Վիլի Դըմեյերի հետ, ով վարչապետին է ներկայացրել քաղաքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը և խնդրել Հայաստանի աջակցությունը` «Միջազգային Էքսպո-2017»-ը Լիեժում անցկացնելու հարցում:

Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, դրանից հետո Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ-բելգիական առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ և քննարկել նոյեմբերի 7-9-ը Երևանում կայանալիք «Բելգիական շաբաթը Հայաստանում» խորագրով հայ-բելգիական գործարար համաժողովին վերաբերող հարցեր:

Համաժողովի շրջանակում Երևան կժամանեն բելգիական գործարար հատվածի մոտ 50 ներկայացուցիչներ, ովքեր բացի համաժողովին մասնակցելուց հանդիպումներ կունենան նաև հայաստանյան գործընկերների հետ և կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ըստ հայ-բելգիական առևտրային պալատի նախագահի` բելգիացի գործարարների մոտ առկա է մեծ հետաքրքրություն հայկական շուկայի նկատմամբ. Հայաստանը վերջիններիս համար բիզնես ոլորտում դիտարկվում է որպես տարածաշրջանային կենտրոն:

Օրվա երկրորդ կեսին Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---