Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սիրում են իրենց անկախության մեջ, այլ ոչ թե անկախությունն իրենց մեջ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը սուր քննադատության է ենթարկել այն քաղաքական գործիչներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին: Նրա խոսքով, անկախությունը բացառիկ արժեք է, և ոչ ոք իրավունք չունի խռովել պետությունից կամ ժողովրդից: «Ինչպես ասում էին ժամանակին, նրանք սիրում են իրենց անկախության մեջ, այլ ոչ թե անկախությունն իրենց մեջ»,- ասել է նա:

Իր հերթին ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ափսոսանք է հայտնել, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ընդունելության ժամանակ չեն եղել ընդդիմադիր ուժերից նախկին գումարումների պատգամավորներ և խոսնակներ: «Ես շատ կցանկանայի, որպեսզի մենք ունենանք այնպիսի քաղաքական մշակույթ, որը կվկայեր պետության որակի և երկրի բարոյական հատկանիշների մասին»: Նա հավելել է, որ «ցավոք սրտի, Երրորդ հանրապետության 20-ամյա պատմությունը միմյանց չհանդուրժելու, չսիրելու, իրար հետ չլինելու, հակամարտությունների ու զավթումների միջավայր է եղել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---