Ստեփան Սաֆարյան. Ազատությունն այլընտրանք չունի

Ստեփան Սաֆարյան. Ազատությունն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - «20-ամյակը լուրջ հոբելյան է, հատկապես հիմա, երբ համաշխարհային պրոցեսները շատ արագ են ընթանում, և այսօր 20 տարին հավասարազոր է նախկին 100-200 տարիներին։ Մարդկությունը այսօր 20 տարում հասնում է ավելիին, քան նախկինում 200 տարում։ Այս առումով ցավալի է, որ Հայաստանի զարգացման տեմպերը համադրելի չեն համաշխարհայինի հետ, և մենք դուրս ենք մնացել ժամանակից տարածության մեջ»,- խոսելով Անխախության 20-ամյակի խորհուրդի մասին՝ PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա նշեց, որ ժամանակն է մտորելու, քայլեր ձեռնարկելու սեփական տեղը ժամանակի ու տարածության մեջ գտնելու ու հաստատելու համար, ձեռքբերումների ու բացթողումների մասին ինքդ քեզ հաշվետվություն ներկայացնելու։ «Ուրախ եմ, որ մենք ունենք նույն տարիքի 2 հայկական անկախ պետություն, որոնք ապացուցել են իրենց կենսունակությունը»։

Սաֆարյանը առանձնակի ցավով խոսեց բոլոր նրանց մասին, ովքեր այս 20 տարիներին լքել են հայրենիքը, «իսկ 3 իշխանություններից ոչ մեկն էլ աչքը չի ճպել ու չի ցավել»։ Նա նշեց, որ ամենակարևորը մարդկային ռեսուրսն է, որը, ցավոք, հեռանում է Հայաստանից։ Ըստ Սաֆարյանի, անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որոնք հայրենիք-քաղաքացի սերը կդարձնեն փոխադարձ։

«Մաղթում եմ տոկունություն, մաղթում եմ համբերություն, մաղթում եմ տոնի խորհուրդի լիարժեք ըմբռնում, որքան էլ կյանքի դժվարությունները շեղեն մեզ։ Ազատությունն այլընտրանք չունի։ Հայերը և ողջ մարդկությունը հաղթահարել են կախվածության ու ստրկության տարբեր ձևեր, և ուզում եմ, որ գնահատենք ազատության գինը, չհիասթափվենք դրա ձեռքբերման ճանապարհին հանդիպող խոչընդոտներից, դժվարություններից, չհոգնենք ընթացքից»,- իր շնորհավորական մաղթանքը եզրափակեց պատգամավորը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---