ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են ճնշում գործադրել Սիրիայի հանդեպ

ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել են ճնշում  գործադրել Սիրիայի հանդեպ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը երկկողմանի հանդիպման ընթացքում հանգել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությանը` կապված հակակառավարական ելույթները կոպտորեն ճնշելու հետ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, երկու առաջնորդների բանակցությունները կայացել են Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում: Օբաման կոչ է արել Էրդողանին վերականգնել Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերությունները:

Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին 2011թ. մարտին: Տարբեր քաղաքներում ընդդիմադիրների ելույթները դաժանորեն ճնշվում էին անգամ այն բանից հետո, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ խոսակցության ժամանակ Բաշար Ասադը խոստացավ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` կոչ անելով հրաժարական տալ: Նման պահանջով ելույթ են ունեցել նաև Եվրամիությունը, Ֆրանսիան և Գերմանիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---