Հոլանդիայի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության մասին նախագիծը՝ չնայած թուրքերի բողոքներին

Հոլանդիայի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության մասին նախագիծը՝ չնայած թուրքերի բողոքներին

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ այսօր որոշ խնդիրներ կան Նիդերլանդների Թագավորության խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի մասին քննարկումներ կազմակերպելու հետ, խորհրդարանն ամեն դեպքում ընդունել է այդ նախագիծը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հոլանդիայում հայ համայնքի ղեկավար Սմբատ Մարտիրոսյանը: «Խորհրդարանում գործում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող ուժեր, քանի որ մտավախություն կար Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման վերաբերյալ, որի համայնքն ավելի մեծ է, քան հայկականը»,- ասել է Մարտիրոսյանը և հավելել, որ այնուամենայնիվ հոլանդական իշխանություններն ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը նաև հայ համայնքի գործունեության ձեռքբերումն է:

«Այսօր հայ-հոլանդական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակում, որն ապացուցում է, որ քանակը նշանակություն չունի»,- նշել է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն անդրադարձել է համայնքի ներքին խնդիրներին, նշելով, որ համայնքը բավական կուռ է, իսկ խնդիրները կարելի է լուծել, և նրանք սպառնալիք չեն ներկայացնում նրա գործունեությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---