Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ոչ կառավարական խորհուրդ21 սեպտեմբերի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ոչ կառավարական խորհուրդ, որը կարող է համակարգել Հայաստանի և համայնքների միջև համագործակցությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորհրդի ղեկավար Ալեքսիս Գովչյանը: «Ոչ բոլոր հարցերը կարելի է լուծել կառավարական կառույցների միջոցով, անհրաժեշտ են նաև հասարակական նախաձեռնություններ»,- ասել է նա: Գովչյանը նաև մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած սկանդալը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին արտահայտությունների առիթով, որոնք խեղաթյուրված տարածվել են թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ներում: «Ազնավուրի ամեն խոսքի կշիռն այնքան ծանր է, նրա հեղինակությունն այնքան մեծ է, որ հազիվ թե թուրք քաղաքական գործիչներին հաջողվի վարկաբեկել նրան»,- ասել է նա: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերը խեղաթյուրվել են թուրքական ԶԼՄ-ների կողմից: Մասնավորապես, ինչպես նշել է թուրքական HaberTurk-ը, Ազնավուրը նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսության պարզեցման և հայ-թուրքական սահմանի բացման համար հայերը պետք է «Ցեղասպանության» փոխարեն այլ բառ գործածեն: Ավելին, «նման հայտարարությունների արդյունքում երգիչը խիստ քննադատության է ենթարկվել Ֆրանսիայում հայ համայնքի կողմից», հաղորդել է գործակալությունը: Սակայն ֆրանսիական հեռուստատեսության լրագրողի հետ Ազնավուրի զրույցի սղագրությունից պարզ է դառնում, թե իրականում շանսոնյեն ինչ է նկատի ունեցել` առաջարկելով «ցեղասպանություն» բառը փոխարինել մեկ ուրիշով: Պատասխանելով լրագրողի հարցերին` Ազնավուրը նշել է, որ «ցեղասպանությունը» մի բառ է, որը իրեն խանգարում է, քանի որ եթե թուրքերն իսկապես այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, «մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և որ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»: Դեսպանի խոսքով, ողբերգության աստիճանը բառը չէ, որ պետք է որոշի. «Այն փաստը, որ թուրքերը ցանկացել են սպանել, զանգվածային կերպով ոչնչացնել հայերին, այդ է կարևորը, այլ ոչ թե բառը»: Մեկնաբանելով թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը` Ազնավուրը նկատել է, որ դա, ամենայն հավանականությամբ, պատվի հարց է, որը գետնով կտան կատարվածը ճանաչելուց հետո: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխարինելու «ցեղասպանություն» բառը մեկ ուրիշով, քանի որ այն խանգարում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ընդ որում, նա նաև ցանկություն է հայտնել այցելելու Թուրքիա` նշելով, որ թուրքերը շատ լավ ժողովուրդ են: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |