Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը

Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդես, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Ինչպես լրագրողներին է հայտնել AJA նախագահ Գագիկ Գևորգյանը, միությունը ստեղծվել է 14 տարի առաջ և հաջորդ տարի կտոնի իր 15-ամյակը: «Ցանկանում ենք, որ դա յուրօրինակ համահայկական տոն դառնա»,-ասել է նա: Ըստ նրա, ցուցահանդեսի կազմակերպումը տոն է, քանի որ նման դեպքերը տասնամյակը մեկ են լինում: Ընդ որում, Գագիկ Գոևրգյանը երախտագիտությու է հայտնել նախագահին ու կառավարությանը ցուցահանդեսին աջակցելու համար: «Ցուցահանդեսը բացեց Հայաստանի նախագահը՝ ապացուցելով, որ մեր ոսկերիչների գլխավոր ուժը մեր Հայրենիքն է»,-ասել է նա:

Գագիկ Գևորգյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ AJA անդամ է հանդիսանում շուրջ 5000 ոսկերիչ աշխարհի 30 երկրներից: «Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը»,-ասել է նա: Անդրադառնալով հայ ոսկերիչների բարձր մասնագիտական որակին՝ AJA նախագահը նշել է, որ նրանց աշխատանքը «ոչ միայն նրանց ձեռքի աշխատանքի արդյունք է, այլ նաև սրտի ու հոգու»:

Ցուցահանդեսին մասնակցում են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ:

6  21.09.11 - ­ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Համահայկական ոսկերչության ցուցահանդեսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---