ՆԱՏՕ-ն երկարացրել է իր առաքելությունը Լիբիայում

ՆԱՏՕ-ն երկարացրել է իր առաքելությունը Լիբիայում

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող 28 երկրների ներկայացուցիչներ համաձայնություն են ձեռք բերել Մուամմար Քադդաֆիի վարչակարգի դեմ ռազմական գործողության երկարացման մասին: Գործողությունը կտևի մինչև դեկտեմբերի վերջ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Դա բացատրվում է նրանով, որ Քադդաֆիի զորքերը, չնայած երկրի մայրաքաղաք Տրիպոլիի հանձնմանը, նախկինի պես շարունակում են դիմադրել: Այսօրվա դրությամբ Քադդաֆիի համակիր ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական և հարավային հատվածի զգալի տարածքը:

ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը ՆԱՏՕ-ում սկսվել է մարտի 17-ին, որից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այդ ժամանակից ի վեր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի և Նորվեգիայի ՌՕՈՒ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցնում Քադդաֆիի զորքերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---