ANCA. Մենք պետք է շարունակենք նոր, անցյալի հետ «չշաղկապված» քարոզչության մշակումը

ANCA. Մենք պետք է շարունակենք նոր, անցյալի հետ «չշաղկապված» քարոզչության մշակումը

PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքը պետք է նոր քարոզչական քաղաքականություն մշակի, որը հիմնված կլինի անցյալի վրա, սակայն «շաղկապված չի լինի» անցյալի իրադարձությունների հետ: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը Համահայկական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ:

Ըստ Խաչիկյանի, սփյուռքահայերը պետք է նպաստեն Հայաստանի հեղինակության աճին, միասնական կուռ ուժ ստեղծելով, որը կնպաստի ՀՀ անվտանգությանը:

Նա նաև հավելել է, որ, անկախ հայկական լոբբիին դիմակայող ուժերից, ANCA-ն բոլոր ջանքերն է գործադրում հայկական շահերն առաջ մղելու համար: «Մենք զորացնում ենք մեր գործունեությունը նոր նահանգներում, որտեղ չկան մեծաթիվ հայ համայնքներ»,-ասել է նա:

Սեպտեմբերի 19-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցել են 151 հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 46 երկրից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---